25 06 2020

Պահանջ բոլորին․ այս գործընթացում ո՛չ Քոչարյանի, ո՛չ նրա պաշտպանների անունը չշոշափել․ Օրբելյան



«Մեր դիմումը ունի մեկ նպատակ, ՍԴ դիմելու գործընթացի հետ ոչ մի առնչություն չունենալ: Հիմա էլ չգանք մի ծիծաղելի վիճակի, որ մի հատ էլ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք չառաջադրեն պարոն Քոչարյանին ու չասեն՝ այ, որ դուք չլինեիք, պատգամավորները կդիմեին, ՍԴ-ն որոշում կընդուներ, սահմանադրական կարգն էլ չէր տապալվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:

Հարցին՝ եթե դիմումները հետ վերցնելուց հետո ԱԺ խմբակցությունները սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել ՍԴ, դրանից հետո դուք կարո՞ղ եք նորից Քոչարյանի հարցով դիմել դատարան, պաշտպանը պատասխանեց. «Ես մեծ հույս ունեմ, որ դրա կարիքը չի լինի, որովհետև որպեսզի մենք նորից կարողանանք դիմել, պետք է բոլոր ատյաններով գնանք, և որոշումները մեր դեմ լինեն, և Վճռաբեկ դատարանի հետո կարող ենք նորից դիմել ՍԴ: ՍԴ ներկայացնելու պահանջներից մեկը ընդհանուր իրավասության դատական ատյանների սպառման պարտադիր պահանջն է: հետևաբար, մեր ակնկալիքն այն է, որ հենց առաջին ատյանի դատարանում մենք արդարացվելու ենք, որովհետև ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի ստանդարտները կիրառելու պայմաններում տիկին Դանիբեկյանը գործը կարճելու է:Հիմա տարիներ անց կդիմենք, թե չենք դիմի, չեմ կարող ասել, հույս ունեմ, որ անհրաժեշտություն չի լինի: Ժամանակը ցույց կտա»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ