25 06 2020

Ոչ ոք չփորձի Քոչարյանի անունը շահարկել և հիմք ընդունել անգործության համար․ Վարդևանյան



 «Սահմանադրական դատարանից մենք հետ ենք վերցնում առավել քան հիմնավոր երկու դիմումներ, որոնք ներկայացրել էինք 2019-ի մայիս-հունիս ամիսներին»,- ՍԴ շենքից դուրս գալուց հետո դատարանին ուղղված դիմումը ցույց տվեց ու լրագրողներին մանրամասներ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա ցավ հայտնեց, որ դիմումները ներկայացնելուց մեկ տարի անց՝ այսօր Ռոբերտ Քոչարյանի գործը շահարկումների առարկա է դարձել։

«Բանը հասել է նրան, որ ընդհուպ պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտականությունները... Ես շատ լավ ճանաչում եմ Էդմոն Մարուքյանին, Տարոն Սիմոնյանին, նրանք իրավաբաններն են, իսկ իրավաբանները կարծես բոլորը բոլորին ճանաչում են, խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց դրա դեմ գործողություն չեն կատարում։ Ես մի վատ օրինակ կբերեմ, եթե թույլ տաք։ Դա նման է նրան, որ եթե մեր դիմաց սկսեն մի խանութ այրել, մի մեքենա սկսեն թալանել, և ես ասեմ, այդ մեքենայի սեփականատիրոջը  միգուցե ճանաչում եմ, հիմա հաղորդում չեմ ներկայացնի ոստիկանություն, եկեք մի քիչ ժամանակ անցնի, կտեսնենք։ Հենց նման շահարկումներից ելնելով՝ մենք այսօր նման դիմում ներկայացրեցինք»,-մանրամասնեց Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ