«Իրավական ուղին» հանցագործության մասին հաղորդում պարունակող նամակով դիմել է Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազին։ Նամակում մասնավորապես նշված է.
«2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ (ԱՄՆ համալսարանի շրջանավարտ) որոշում կայացրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
2020 թվականի հունիսի 20-ին Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում բնակվող հայազգի, ԱՄՆ քաղաքացի Համլետ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է կյանքի սպառնալիք հանդիսացող գրառում: Մասնավորապես, օգտատերը տեղադրել է դատավոր Նիկողոսյանի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը․ «Տեսնես ով է այն հայոց քաջորդին որ պիտի շանսատակ անի այս ձիու ատամներով անդուր ու ապուշ դատավորին» (ֆեյսբուքյան գրառման արտատպումը կցված է սույն նամակին)։
Ակնհայտ է, որ այս հայտարարությունը պարունակում է ոչ միայն դատավորին վիրավորելու հանցակազմի տարրեր, այլև իրենից ներկայացնում է կյանքի դեմ ուղղված սպառնալիք և ատելության քարոզ։
Հաշվի առնելով Միացյալ Նահանգների գործողություններն ուղղված դատական համակարգի անկախության ապահովմանն ու ճնշումներից զերծ մնալուն, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը, մենք դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ դիտարկելու այս հաղորդագրությունը որպես հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները, որոնք կպահանջվեին ԱՄՆ դատավորի դեմ ոտնձգության դեպքում, և ըստ անհրաժեշության հարուցել քրեական վարույթ:»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը