16 06 2020

Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը հենց հիմա խուզարկելը իրավաչափ չէ. Ռուբեն Մելիքյան

Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը հենց հիմա խուզարկելը իրավաչափ չէ. Ռուբեն Մելիքյան

Ամեն ինչից զատ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը հենց այսօր, հենց հիմա խուզարկելու մտադրությունը, կարծում եմ, իրավաչափ չէ:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Այն պատճառով, որ պատգամավորին կանգնեցնում է անթույլատրելի երկընտրանքի առջև. մասնակցել ԱԺ նիստի՞ն (գիտեք, թե ինչ հարց է քննարկվում), թե՞ օգտվել իր իրավունքից՝ մասնակցելու սեփական աշխատասենյակի խուզարկությանը»,-ընդգծել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ