ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը վարչական դատարանում հետաձգվեց դատավորի աշխատակազմում կորոնավիրուս հաստատված դեպքի պատճառով։
«Ես չեմ բացառում, որ կորոնավիրուսը այս դատական նիստի հետաձգման նոր մեխանիզմն է և այդ ամենը հնարավոր կլինի բացառապես ճշտել որոշակի ստուգողական գործողություններից հետո»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը