Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա կա ընդհանուր արգելք, որից բացառություն է արված ընտանիքի մի քանի անդամի համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նրա փոխանցմամբ՝ տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրված դեռևս 2018թ.-ից՝ նախաքննության ընթացքում։
Ալումյանն ընդգծեց, որ մինչդատական վարույթի ընթացքում արգելքի որոշումը կայացվել է քննիչի կողմից, մինչդեռ՝ գործն արդեն գտնվում է դատարանում և դատարանի կողմից նման որոշում չի կայացվել։ «Դատարանն այդպիսի արգելք չի կիրառել, այնուամենայնիվ, Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել այդ արգելքը, որի իրավունքը չունի»,- ասաց Ալումյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ քրեակատարողական ծառայության՝ պահանջելով պարտավորեցնել ՔԿԾ-ին՝ որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը