04 06 2020

Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան

Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և վերացրել է Միքայել Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կիրառած կալանքը։ Ու անմիջապես իշխող քաղաքական ուժի բարձր ներկայացուցիչը՝ ԱԺ փոխխոսնակը, սպառնացել է «օր առաջ լուծել դատական համակարգի խնդիրը»։

Թեև չեմ տիրապետում գործի փաստերին, բայց մի քանի բան ունեմ ասելու.

 

1) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մեր երկրի լավագույն իրավաբաններից է՝ թե՛ պրոֆեսիոնալիզմով և թե՛ անկողմնակալ ու արդարամիտ լինելու վաստակած համբավով (որպես գիտնական, որպես դասախոս ու իհարկե որպես դատավոր):

2) Նշված գործով առաջին ատյանի դատարանի՝ արդեն վերացված որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Ինչպես ասում են՝ նո քոմենթ։

3) Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում։

4) Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ