20 05 2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է Փաստաբանական թիմը։

Բողոքը Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ