«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն Ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտից բերման ենթարկվածների մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հերթական անգամ իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը եւ ազատությունից զրկում իրենց ընդդիմախոսներին՝ իբրեւ թե բողոքի ակցիա իրականացնելու համար։
«Իրավական ուղու» փաստաբանները շուտով կլինեն ազատությունից զրկվածների մոտ։
Իսկ ընդդիմադիր պատգամավորներին կոչ եմ անում անմիջապես սկսել հավաքների ազատության հակասահմանադրական արգելքը իրավական ճանապարհով վիճարկելու գործընթաց։
ԼՐԱՑՈՒՄ. Ի դեպ, տեսանյութից երեւում է, որ ոստիկանության «6-րդ վարչության» շենքի մոտ գտնվող մարդիկ եղել են բժշկական դիմակներով ու պահպանել են միմյանցից սոցիալական հեռավորությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը