Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ասեմ ձեզ մի բան:
Քոչարյանի օրոք կալանավորեցին իմ ընկերոջը՝ Վահե Գրիգորյանին: 10 փաստաբանով կենաց մահու կռիվ տվեցինք: Վահեին կալանավորել էին հիմար առիթով, իսկ իրականում Հյուսիսային ու Գլխավոր պողոտայի սեփականատերերին ունեզրկելու դեմ նրա մղած անհաշտ պայքարի համար: Քոչարյանի օրոք դատարանները ժառանգություն ստացած, ահավոր կառույցներ էին: Վահեին ազատելը թվում էր անհնարին: Մնացինք 4 փաստաբան, ես իմ համակուրսեցի ընկերոջս չծախեցի, տղերքը ևս մնացին իրա կողքին: Շատ բաներ եղան, շատ մարդիկ պայքարին միացան, արդյունքում 4.5 ամիս հետո Վահեն ազատվեց:
Ինչ եղավ հետո, էական չի, բայց համառ ու արդար պայքարի շնորհիվ իմ ընկերը ազատվեց: Հետո շատ բան եղավ: Վահեի խնդրանքով դարձա «Հայկական ժամանակ» թերթի փաստաբանը, հետո նաև՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը: Հիմա՝ տարիներ անց մի բան ունեմ ասելու իմ հին ընկերներին ու ծանոթներին: Ասում եմ որպես հայ, ՀՀ քաղաքացի՝ անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին, հայկական պետականությունը ամենից թանկն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը