Որոշումը կստանանք վաղը։ Դրանից հետո կորոշենք հետագա գործողությունները։ Նախնական քննարկումների արդյունքում, քանի որ չենք տեսնում՝ ինչ հիմք կարող է լինել մերժման և կալանքի տակ պահելու, կարծում եմ կբողոքարկենք։ Այս մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը։
Հարցին՝ սպասելի՞ էր որոշումը, Օրբելյանը պատասխանեց․ «Սպասելի է ցանկացած որոշումը, որովհետև իրավաբանության մեջ հնարավոր է ամեն ինչ, բայց սա իրավաբանության հետ իմ կարծիքով առնչություն չունեցող գործ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը