11 05 2020

Ինչո՞ւ եք լայվով սպառնալիքների համար ձերբակալում միայն ձեր ընդդիմախոսին․ Մելիքյան

Ինչո՞ւ եք լայվով սպառնալիքների համար ձերբակալում միայն ձեր ընդդիմախոսին․ Մելիքյան

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ի դեմս իր ղեկավարի, պաշտոնապես կատարեց առաջարկություն ԼՀԿ-ին՝ հանգուցալուծել մայիսի 8-ի միջադեպը՝ «մեկին՝ մեկ, երկուսին՝ երկու» բանաձևով։ Այսինքն հրաժարական են տալիս միաժամանակ Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը, կամ նրանցից բացի՝ նաև հետևից հարվածող երկու քայլականներն ու երկու՝ ինձ անհայտ ԼՀԿ-ական (վերջին երկուսը՝ չհասկացա թե ինչու)։

Տիկին Մակունցն այդ առաջարկը բնութագրեց որպես «արդարացի», իսկ արդարությունը անխոս իրավունքի առանցքն ու բուն էությունն է։ Լավ։

Բա եթե դա՛ է ձեր արդարության բանաձևը, ինչու՞ եք ֆեյսբուքյան լայվով ինչ-որ սպառնալիքներ հնչեցնելու համար ձերբակալում ու կալանավորում միայն ձեր ընդդիմախոսին (կարծեմ անունը Նարեկ է), իսկ առնվազն նույնական կոչեր հնչեցնող Փաշինյանի կողմնակիցներին (վառ օրինակ է «Հեղափոխության պահապաններ» հորջորջվող խմբակի անդամները)՝ почёт и хвала.

Ինչպե՞ս է այդպես ստացվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ