07 05 2020

Բուժելու նպատակով ազատազրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք․ Դանիելյան

Բուժելու նպատակով ազատազրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք․ Դանիելյան

Բուժելու նպատակով ազատությունից զրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք, լո՞ւրջ այսպես եք մտածում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա նշել է.

«Արտակարգ դրության հետագա անհրաժեշտության խնդրին չեմ անդրադառնում, պարզապես հարկ եմ համարում արձագանքել որոշ հանրային գործիչների այն դիրքորոշմանը, ըստ որի՝ իբր արտակարգ դրությունն անհրաժեշտ է այնպիսի սահմանափակումներ կիրառելու համար, ինչպիսիք են վիրուսակիր, կամ վիրուսակիր լինելու մեջ կասկածվող անձանց մեկուսացնելը։ Այն, որ այդ սահմանափակումն ուղղակի արդեն իսկ նախատեսված է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, և դրա կիրառումը պայմանավորված չէ արտակարգ դրությամբ, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի։ Բայց անհանգստացնողն այլ հարցադրում է. դիցուկ մեկ այլ իրավիճակում հայտնաբերվում է հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը նպաստող անձ, որը հրաժարվում է բուժումից, այդ դեպքում մենք պետք է իրեն հարկադրաբար մեկուսացնելու կամ ուղղակի բուժելու նպատակով ազատությունից զրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք, լո՞ւրջ այսպես եք մտածում...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ