05 05 2020

21 մեքենա տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք



Մայիսի 4-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցին տարբեր խախտումներ կատարած վարորդների, որոնցից 21-ի մեքենաներն ու մոտոցիկլետները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Չորս մոտոցիկլետ առանց համարանիշի էին, 2 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, ևս 2 մեքենա հետախուզման մեջ էր, 1 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր և մի մեքենայի վրա փոխարինված համարանիշ էր։

Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։

Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոններ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ