05 05 2020

Վարչապետին դատի են տվել․ Փաստինֆո

Վարչապետին դատի են տվել․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՍԱՏՄ ղեկավարի՝ աշխատանքից ազատված տեղակալ Էմին Ավետիսյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Ավետիսյանը պահանջում է նաև վարչապետի աշխատակազմին պարտավորեցնել վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնին, փոխհատուցել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդվարդ Նահապետյանի, առաջին հայցադիմումը վերադարձրել է՝ արձանագրելով, որ հայցվորի կողմից մեկ հայցադիմումում ներառվել են տարբեր իրավական պահանջներ, որոնք պետք է դատարան ներկայացնի առանձին հայցերի տեսքով։ Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 28-ին նոր հայցադիմում է ներկայացվել, որը կրկին մակագրվել է դատավոր Էդվարդ Նահապետյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ