21 04 2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատարանին կներկայացնի 4-րդ նամակը․ News.am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատարանին կներկայացնի 4-րդ նամակը․ News.am

News.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի երրորդ դիմումին Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ալսանյանը պատասխանել է, որն ըստ պաշտպանի՝ չի համարվում պատասխան, նա պատրաստվում է վաղը չորրորդ նամակն ուղարկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Այդտեղ իրականում պատասխան չկար, գրված էր՝ տեղեկացվել եք, որ ամսի 17-ին Աննա Դանիբեկյանը վերադառնալու է, ձեր հարցերը կարող եք ուղղել իրեն։ Չորրորդ հարցումը կուղարկեմ վաղը»,- ասաց նա։

Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի երկրորդ անգամ արձակուրդ գնալուն՝ Խուդոյանն ասաց. «Քրեական դատավարությունը Հայաստանում վերջին 2 տարում կատաստրոֆիկ վիճակում Է։ Դրա վերականգնելը բավական դժվար է լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ