20 04 2020

Ucom-ն ունի կառավարման օրենքով նախատեսված երեք մարմինները․ փաստաբան

Ucom-ն ունի կառավարման օրենքով նախատեսված երեք մարմինները․ փաստաբան

Ucom ընկերության շուրջ արտառոց ոչինչ չկա, հերթական կենդանի գործընթաց է, ինչպես յուրաքանչյուր սուբյեկտի պարագայում. մամուլի ասուլիսում այս մասին ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գնել Մուղնեցյանը՝ անդրադառնալով գործադիր մարմնի ղեկավար Հայկ Եսայանի՝ լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումին և ընթացքին։ Ընթացքը, նրա խոսքով, եղել է օրենքով սահմանված կարգով։

Գնել Մուղնեցյանը ներկայացրեց, թե բաժնետիրական ընկերություններն ինչպես են գործում Հայաստանում․ ««Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ  կառավարման հիմնական 3 մարմիններ են գործում՝ Բաժնետերերի ընդհանուր ժողով, Տնօրենների խորհուրդ և Գործադիր մարմնի ղեկավարներ։ Եթե այս իրավակարգավորումը համադրենք Ucom ընկերության փաստացի վիճակին, կտեսնենք, որ Ucom-ը որպես բաժնետիրական ընկերություն ունի այս երեք մարմինները, որոնցից յուրաքանչյուրն ունի օրենքով և կանոնադրությամբ  սահմանված իր լիազորությունները, դրանց իրականացման կարգը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ