Tert.am-ը գրում է․ «Մարտի 17-ից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ տեղի չի ուենցել, խափանման միջոցի միջնորդությունները չեն քննվել դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով: Մեկ այլ իրավական երկրում Դատախազությունն առնվազն քրեական գործ պետք է հարուցած լիներ:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը:
Ըստ Ալումյանի՝ բացի մամուլում տարածված լուրերից, որ Աննա Դանիբեկյանը մարտի 17-ից բացակայում է, որովհետև քթեի վիրահատության է ենթարկվել, այլ տեղեկություն չուենն: Ինչ վերաբերում է խափանման միջոցի հարցի քննությունը մեկ այլ դատավորի մակագրելուն՝ Հայկ Ալումյանն ասաց, որ այդ հարցը պետք է լուծեր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը երևի տեղյակ չէ, որ առկա է ԲԴԽ-ի՝ 2018թ. հունիսի կարծեմ 8-ին կայացված որոշմում, ըստ որի՝ նման իրավիճակներում միջնորդության քննությունը փոխանցվում է մեկ այլ դատավորի, եթե վարույթ իրականացնող դատավորի կողմից միջնորդության քննությունն անհնարին է»,-ասաց Ալումյանը:
Ինչ վերաբերում է Բարձրագույն դատալան խորհդրին, ապա Ալումյանն ասաց, որ ԲԴԽ-ի համար վտանգավոր է այս խնդրին արձագանքելը, որն ինքը չի արդարացնում, բայց հասկանում է:
«ԲԴԽ-ի համար պարզապես վտանգավոր է այս խնդիրը տեսնել և արձագանքել դրան: Իրենք վտանգավոր գոտում են գտնվում, իրենք չգիտեն, թե ինչ կպատահի, եթե այս գործով օրինական ընթացք նախաձեռնեն կամ որոշում կայացնեն: Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ ի՞նչ տեղի ունեցավ. հարուցումը մերժված գործը կրկին հարուցեց, դատարաններն արգելափակվեցին և այլն: Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Դատախազությունը որևէ ընթացք չտվեցին, հիմա մտածում, եք ԲԴԽ-ն պարոն Քոչարյանի գործով կարո՞ղ է որևէ ընթացք սկսել: Իրենք առաջին հերթին մտածում են իրենց ապահովության մասին, չգիտեն՝ կհանեն իրենց փողոց կանարգեն, թե դատարանը կարգելափակեն, դրա համար այդ մարդիկ աշխատում են գլուխ չդնել: Ջայլամը ոնց է թաքնվում պրոբլեմների դեպքում՝ գլուխը մտցնում է ավազի մեջ, հիմա ԲԴԽ-ն ոնց է թաքնվում խնդիրներից, ձև է անում, թե այդ խնդիրը չկա»,-ասաց Ալումյանը:
Ինչ վերաբերում է Աննա Դանիբեկյանին, ապա Ալումյանն ասաց, որ ակնհայտ է, որ նա չի ցանկանում քննել այդ միջնորդությունը. «Մի կողմից օրենքը, ՄԻԵԴ-ն ասում են, որ հիմքեր չկան պարոն Քոչարյանին պահելու կալանքի տակ, բայց պահվում է կալանքի տակ, հիմա դատավոր Դանիբեկյանին միջնորդություններ են ներկայցված: Դանիբեկյանը հասկանում է, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, մյուս կողմից՝ նա հասկանում է, որ եթե պարոն Քոչարյանին կալանքից ազատի, իր համար կարող են կատաստրոֆիկ հետևանքներ լինել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը