08 04 2020

Դատարանը միտումնավոր պայմաններ է ստեղծում, որ մեր միջնորդության քննությունը ձգձգվի․ Ալումյան



Ինչպես վերջես պարզվեց, փաստորեն դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 13-ից դատարան է ներկայացրել անաշխատունակության վերաբերյալ թերթիկ և ամսի 13-ից նա չի գալիս աշխատանքի։ Հիշեցնենք, որ մարտի 13-ը ուրբաթ օր էր։ Այդ նույն 13-ին Արամ Վարդևանյանը զանգել  էր դատավորի աշխատակազմին և իրեն հավաստիացրել են, որ ամսի 17-ի դատական նիստը Ռոբերտ Քոչարյանի գործով անպայման տեղի է ունենալու։ Այստեղ որոշակի հակասություններ կան այն պատասխաններում, որոնք մեզ են տրվում կապված Աննա Դանիբեկյանի անաշխատունակության հետ և իրական պատկերի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ ննախագահ Ռոբեր Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Դատարանի նախագահը տեղեկացնում է, որ միայն Աննա Դանիբեկյանը կարող է այս հարցը լուծել։ Սակայն դատարանի նախագահը տարօրինակ ձևով անտեղյակ է ԲԴԽ որոշումից, կամ իմանալով որոշման մասին միտումնավոր պայմաններ է ստեղծում, որ մեր միջնորդության քննությունը ձգձգվի։ Մի դեպքում գործ ունենք անտեղյակ մյուս դեպքում օրենքը խախտող դատարանի նախագահի հետ»,- ասաց Ալումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ