Փաստինֆո-ն գրում է․ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը հայցադիմում է ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Նրա խոսքով՝ հայցի պատճառը 2020թ. մարտի 4-ին՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած և Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված «Իրավական սեփականատերերի հրապարակայնությոնը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելքյանի հայտարարությունն է: Բանն այն է, որ Մելիքյանն ասել էր. «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»: Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը և փոխհատուցում՝ 2 մլն ՀՀ դրամի չափով:
Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլիպոսյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը