13 02 2020

Մենք բովանդակային ունենք «Ոչ»-ի ճամբար․ Սուրեն Գրիգորյան



«Մենք բովանդակային ունենք «Ոչ»-ի ճամբար և դա այն բոլոր քաղաքական ուժերն ու շրջանակներն են, ովքեր հորդորում են «Այո»-ին  համապատասխան քվե չտալ։ Դա կարող է դրսևորվել «Ոչ»-ի քվերակության ձևով, քվեաթերթիկը անվավեր դարձնելու ձևով կամ ընտրատարածք չգնալով կամ այլ տարբերակներով»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելոբ հարցին՝ ի՞նչ կլինի, եթե «Ոչ»-ի ճամբար չձևավորվի։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԺԿ-ն հորդորում է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք համար, Գրիգորյանը նշեց, որ դրա վերաբերյալ դեռևս թիմի պաշտոնական հայտարարությունը չկա, սակայն ստեղծված իրավիճակն էլ բացառիկ է․ «Ես կարծում եմ՝ սահմանադրական փոփոխությունների դեպքում մենք ընդունում ենք, որ ստանդարտ իրավիճակներում պետք է դիմենք Վենետիկի հանձնաժողով, բայց սա բացառիկ իրավիճակ է, սա չի նշանակում, որ մենք Վենետիկի հանձնաժողովին չենք դիտում որպես հուսալի գործընկեր։ Ինչպես որ դիմել ենք և միշտ կարծիք ենք հարցրել, այնպես էլ հիմա ենք հարցնելու, ուղղակի սա բացառիկ իրավիճակ է, որի դեպքում կարծում եմ արդարցված է անգամ այս դեպքում Վենետիկի հանձնաժողով չդիմելը եթե որոշենք չդիմել, բացի այդ այն նախագիծը որն ընդունվել է և գնում է հանրաքվեի և անգամ դիտարկումների դեպքում Վենետիկի հանձնաժողովի եթե այդ դիտարկումների հետ մենք համաձայն լինենք մենք  փոփոխություն չենք կարող դրա մեջ կատարել, ուստի այս պարագայում հարգելով Վենետիկ հանձնաժողովին որպես մեր գործընկեր՝ չգիտեմ ինչքանով տրամաբանական կլինի հարցնել կարծիք մի բանի վերաբերյալ, որն արդեն փոփոխել հնարավոր չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ