07 02 2020

Մեր երկրում իրավական անարխիայի հիմքը դրվեց․ Գոհար Մելոյան



«Երեկ մեր երկրում իրավական անարխիայի հիմքը դրվեց, որովհետև գործող գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից ուղղակիորեն ոտնահարվեցին սահմանադրության կարևորագույն սկզբունքները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Մելոյանի խոսքով տեղի ունեցավ այն, որ զուտ իրենց ցանկություններին տուրք տալու նպատակով մեր երկրում իշխանությունները ոտնահարեցին կարևորագույն սահմանադրական սկզբունքները, ընթացակարգերն ու նորմերը․ «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պարտադիր կերպով Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի համաձայն պետք է հետագա քայլեր ունենար, առաջին ընթերցումը տապալելու արդյունքում պետք է հետագա քայլեր ունենար, առաջին ընթերցումը տապալելու արդյունքում  ընդամենը այդ բանաձևը չէր ընդունվելու, հանրաքվեի ընթացակարգ չկար, բացի այդ օրակարգում էլ նախատեսված չէր, ընթացակարգային նորմերը ի նակտի էլ  չեն ունենում»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ