«Վերջերս պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ ՍԴ ճգնաժամը …։ ՍԴ-ի ճգնաժամ չկա: ՍԴ բոլոր այն որոշումները, որոնք ժամանակին ընդունել էին և ես համաձայն չէի կամ հասարակությունը համաձայն չէր, դա ճգնաժամ չէ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Իրավապաշտպանն անդրադառնալով Իմքայլական ավագանու անդամի կողմից հնչեցված մտքին, թե ձերբակալությունները տեղի են ունենում հանրային պահանջով «Պետք չէ մեզ հավասարեցնել անկիրթ ցեղերին: Այն գործելաոճը, որը հիմա որդեգրվել է, ավելի հեռու գնացող խնդիրներ է լուծում: Ամբողջովին հայությունը, որն ունի քաղաքակրթության մեջ իր ուրույն հետքը, այսօր փորձում են նմանեցնել անկիրթ ցեղերի հավաքածուի կամ խմբի: Դա համայն հայության խնդիրը պետք է դառնա»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը