31 01 2020

Սերժ Սարգսյանին և մյուսներին առնչվող գործը մակագրվել է Վահե Միսակյանին

Սերժ Սարգսյանին և մյուսներին առնչվող գործը մակագրվել է Վահե Միսակյանին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Միսակյանին։ Այս մասին հաղորդել են դատական դեպարտամենտից։

Ավելի վաղ Դատախազությունը հայտնել էր, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ