30 01 2020

Ենթադրում եմ՝ իմ էլ. փոստը կոտրել են հատուկ ծառայությունները․ Ալումյան․ Panorama

Ենթադրում եմ՝ իմ էլ. փոստը կոտրել են հատուկ ծառայությունները․ Ալումյան․ Panorama

Panorama.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի էլեկտրոնային փոստն այս տարվա հունվարի 4-ին կոտրել են։ Մինչ այս պահն այն չի գործում։

Panorama.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց` առաջին օրերին կարծում էր, որ հաքերների ձեռքի գործն է եղել։«Ես սպասում էի մի նամակի, որով հաքերները կառաջարկեն գումար վճարել մեյլը վերականգնելու դիմաց։ Բայց նամակ չեկավ։ Ես էլ չեմ կարծում, որ անշահախնդիր հաքերներ կան, որոնք էլեկտրոնային փոստը կոտրում են ուղղակի կոտրելու համար։ Ուրեմն ինձ համար հաքերների տարբերակը բացառված վարկած է։ Մնում է ենթադրել, որ դա արել են մեր հատուկ ծառայությունները»,-ասաց Ալումյանը։

Նրա խոսքով, էլեկտրոնային փոստում առկա է փաստաբանական գաղտնիք պարունակող զգալի ինֆորմացիա։  Հիմա արդեն  անիմաստ է համարում տեղեկատվական անվտանգության մասնագետներին ու իրավապահներին դիմելը։«Եթե մեյլը բացել են, ինֆորմացիան քաշել, հանել են ու որոշ մարդկանց համար այն մատչելի ու հասանելի է դարձել, էլ. փոստը վերականգնելն անկարևոր հարց է դառնում։ Եվ ի վերջո, ես ո՞ւմ տամ հաղորդում հանցագործության մասին, այն մարմինների՞ն, որոնց ամենայան հավանականությամբ կասկածում եմ այդ ամենի ինչի մեջ»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ էլեկտրոնային նոր փոստ ունի։

Ալումյանի խոսքով, էլ. փոստը կոտրելը ժամանակագրական առումով համընկել է  Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ հարուցվածք քրեական գործի հետ։

Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական խումբն ահազանգել էր՝ փորձել են կոտրել խմբի փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը։Ինչպես հայտարարել էին փաստաբանները, Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվել են այն բանից քիչ ժամանակ անց, երբ հանրայնացվել է, որ իրենք են Վանեցյանի փաստաբանները ու հրապարակային կարգով ներկայացրել են armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ