«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առավել ևս, որ գիտենք, թե ինչի համար են բերման ենթարկել։ Նիկոլ Փաշինյանը լինելով բանակից խուսափած, մեծամասամբ դասալիքների կառավարության դասալիք ղեկավար, բանակի օրով «Մասկի շոու» է կազմակերպել բանակում երկարամյա ծառայություն անցած մարդու նկատմամբ։ Սա ամենախորհրդանշական երևույթն է, որ դասալիքը բերման է ենթարկում բանակում երկարամյա ծառայություն անցածին։ Սա նաև վրեժ է։ Եկեք համարենք, որ սա Նիկոլ Փաշնյանի յուրահատուկ վրեժն է»,- անդրադառնալով «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն, սաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։ «Ես չեմ կասկածի, որ ինձ էլ բերման ենթարկեն, ես սպասում եմ, որովհետև քաղաքական հետապնդումը, ինչպես կասեր դասալիք Նիկոլ Փաշինյանը, պոզով-պոչով չի լինում»,- ասաց նա և հավելեց․ «ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ բարոյալքված մարմին է՝ ոստիկանապետի գլխավորությամբ։ Մի տեռորիստին իր աշխատասենյակում ընդունում է, մյուսին իր մեքենայով բերում-հասցնում է ոստիկանություն։ Այս ոստիկանության մեջ կան պատիվ ունեցող սպաներ, որոնք իրենց ղեկավարներին չեն ներելու»։
Հարցին, թե որն է բերման ենթարկելու իրական նպատակը, Նարեկ Սամսոնյանն ասաց, որ իր հավաստի տեղեկություններով, ոստիկանությունը նպատակ ունի տիրանալ հեռախոսներին և նրանցում ներբեռնել անձնական նամակագրությունները բացահայտող ծրագրեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը