22 01 2020

Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի

Դատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ ՀՅԴ անդամները երկու դրվագով են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացրել։

Դատական հայցը վերաբերում է դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից ՀՅԴ-ի վերաբերյալ արած Արման Բաբաջանյանի հայտարարություններին, որոնցում նա ՀՅԴ–ին անվանել է, մասնավորապես, «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ» և այլն։

Դատական հայց ներկայացրել են ՀՅԴ անդամներից Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը եւ Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ