ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Հոդվածի երկրորդ մասը սահմանում է.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ-ի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը