Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․
«Արմեն Թավադյանը ևս տեղափոխվեց Երևան-Կենտրոն ՔԿՀ։
Ակնհայտ է քայլիշխանության վախը, երբ մեկ տարի է՝ ապօրինի կալանավորված է Երկրորդ Նախագահն, այժմ էլ նույն ապօրինությամբ ազատությունից զրկվեց նրա պայքարի առաջամարտիկներից մեկը, մինչդեռ վերջիններս մշտապես պայքարել են հանուն Հայոց Պետականության, այժմ էլ պայքարն ունի նույն բովանդակությունը, ուրեմն ստացվում է՝ նորօրյա իշխանությունը մոլեռանդ կռվի է բռնվել հայրենիքի համար պայքարողների դեմ՝ սանձազերծվածը կոչելով արդարադատություն։
Մխիթարում է բացառապես այն, որ մեր շարքերում բացառիկ գաղափարական ազատությամբ օժտված անհատներ են, որոնց կամքը կոտրել նման ճղճիմ մեթոդներով թերևս անհնար է։
Ինչևէ, պատրաստ ենք ընդունել ու տանել ամեն հարված՝ մեր պայքարը հանունի համար է։
Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Թավադյանի՝ մենք կրկնակի ուժգնությամբ ենք պայքարելու քաղաքական հետապնդումների դեմ, Հայաստանի ու Արցախի դեմ ձևավորված կործանարար արշավի դեմ, մարդու իրավունքների ոտնահարման դեմ և հանուն մեր վաղվա վառ ապագայի, հանուն գալիք հաղթանակաների։
Ազատությու՜ն և Հաղթանա՜կ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը