25 12 2019

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդել են ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը կապված է  նրա Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ