24 12 2019

ՈւԽ նախագահի ձերբակալումը պետության ամոթալի դրվագներից էր․ սահմանադրագետ

ՈւԽ նախագահի ձերբակալումը պետության ամոթալի դրվագներից էր․ սահմանադրագետ

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման ենթարկելու տեսաձայնագրությունը մեր«իրավական» պետության հերթական ամոթալի դրվագներից էր։

Առավել զարհուրելի է, երբ նշված դատավարական գործողության կատարումից հետո ընդամենը երկու-երեք ժամ անց պարզվում է, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը որևէ քրեական վարույթի շրջանակներում չունի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, իսկ Ոստիկանություն նա ձեռնաշղթաներով և յոթ-ութ ոստիկանի մասնակցությամբ «հրավիրվել է» վկայի կարգավիճակով։

Նման փաստական հանգմանքներում այս աստիճանի ծայրահեղ ոչ իրավաչափ դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը ոչ միայն Դավիթ Ափոյանի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքների կոպտագույն ու ակնհայտ խախտում է, այլեւ՝ ԵՊՀ հեղինականությունն ուղղված ծանր հարված, որը թիրախավորում է յուրաքանչյուր համալսարանականի։

Հետևաբար՝ Դավիթ Ափոյանի խախտված իրավունքները օրենքով սահմանված կարգով վերականգնելուն ուղղված գործողություններ կատարելուն զուգահեռ, որպես համալսարանական ակնկալում եմ ինչպես ԵՊՀ կառարավարման մարմինների կոշտ արձագանքը, այնպես էլ՝ նշված «օպերացիան» հանձնարարած և իրականացրած պետական մարմինների հրապարակային պարզաբանումները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ