«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ Սաֆարյանին զրպարտություն համարվող տվյալները հերքելու, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցելու և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Գևորգ Սաֆարյանը «irakanum.am» լրատվամիջոցին տրված՝ «Իշխանությունները պետք է բացահայտեն կոռուպցիոն այն գործարքները, որոնցում ներգրավված է եղել «Լիդիան Արմենիան» վերնագրով հարցազրույցի ժամանակ նշել է, որ «Լիդիանը» նախորդ իշխանությունների հետ ապօրինի գործարքների միջոցով ստացել է հանքի շահագործման թույլտվություններ և ամեն կերպ փորձելու է շահագործել հանքը:
Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը