16 12 2019

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգել է նիստը, քանի որ Սիլվա Համբարձումյանի կողմից ներգրավվել է նոր պաշտպան, որը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019թ․ հունվարի 29-ին, ժամը 13:10-ին։ Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ ...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ