27 11 2019

Չարենցավանի քաղաքային զբոսայգին համայնքին վերադարձնելու գործընթաց է մեկնարկել

Չարենցավանի քաղաքային զբոսայգին համայնքին վերադարձնելու գործընթաց է մեկնարկել

2005թ.-ին Չարենցավանի քաղաքային զբոսայգին վարձակալության պայմանագրով 25 տարի ժամկետով հանձնվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում զբոսայգին մատնվել է անուշադրության և գտնվել է անբարեկարգ վիճակում:

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ Կոտայքի մարզպետի հորդորով Չարենցավանի համայնքապետարանը դիմել է տնտեսվարողին՝ առաջարկելով վարձակալության պայմանագիրը լուծել, որից հետո համայնքապետարանը սեփական միջոցներով պատրաստակամություն է հայտնել բարեկարգել և լուսավորել զբոսայգին:

Տնտեսվարողը չի համաձայնել լուծել վարձակալության պայմանագիրը, ինչից հետո համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:

Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ