Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՍԴ արհեստական ճգնաժամը հիմնավորելու համար կարծես թե միտումնավոր դադարել են լուսաբանվել ՍԴ նիստերը, մինչդեռ ՍԴ-ն ոչ միայն բնականոն ռեժիմով աշխատում է, այլև վերջերս մի շատ հետաքրքիր որոշում է կայացրել։ Ըստ ՍԴ որոշման, դատավորի Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական որոշման հիման վրա։
ԲԴԽ-ն պետք է հիմնավորեր «արարք կատարելը» ներառո՞ւմ է, արդյոք, նաև անգործությունը, բացի դրանից, պետք է բացահայտվի, թե ո՞րն է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքը:
Ըս տ այդմ ՀՀ Սահմանադրական դատարանը դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա նոյեմբերի 15-ի ՍԴՈ 1488 որոշմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը