Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստում շարունակվում է քննարկվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց՝ գրավը կիրառելու միջնորդությունը։ Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց՝ գրավը կիրառելու միջնորդությունը։ Արամ Վարդևանյանը նկատեց, որ նախորդ անգամ խոսում էին երկու պայմանների մասին՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու մասին. «Գործի նյութերից երևում է, որ գործի քննության ընթացքում տևական ժամանակ՝ շուրջ հինգ ամիս, Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, մասնակցել է դատավարական գործողություններին։ Դատարանը գտնում է, որ ներկա դրությամբ առկա չէ հիմքեր արձանագրելու Ռոբերտ Քոչարյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգի առկայությունը»,-ասաց Արամ Վարդևանյանը՝ մեջբերելով սեպտեմբերի 20-ին Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշման մեջ առկա պարբերությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը