ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, միջնորդել է գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։
Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։ Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին, նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը