ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է պաշտպանյալի տեսակցություններն արգելելու մասին ՀՔԾ-ի որոշումը։«Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշման, դրա հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան պարզապես հրապարակում եմ այդ որոշումն իր բոլոր «հիմնավորումներով» ու «պատճառաբանություններով»...»,- գրել է Վարոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը տեղի ունեցածը թյուրիմացություն էր որակել՝ ասելով, թե տեղյակ չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը