ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով եւս ուշագրավ իրավիճակ էր ստեծվել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավոր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։ Պետք է պարզվեր՝ ինչ ունեցվածք է թաքցրել Հայկ Սարգսյանը հայտարարագրից, եւ ինչ է կեղծել:
Բայց ՀՔԾ-ն կրկին իշխանությանը կուլ գնաց եւ Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը կարճեց: Ասել է թե՝ դատախազության հույսը մնացել է ԱԱԾ-ն, որ քիչ թե շատ գուցե օբյեկտիվ կքննի գործերը, թեեւ այդ կառույցի քննության նկատմամբ էլ առանձնապես վստահություն չկա:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։