28 10 2019

Արա Բաբլոյանի մեղադրանքն անհիմն է և երբևէ չի կիրառվել․ պաշտպան

Արա Բաբլոյանի մեղադրանքն անհիմն է և երբևէ չի կիրառվել․ պաշտպան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրաքը վերաբերում է 2 հոդվածների՝ 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում, որը երբևէ չի կիրառվել Հայաստանբի պատմության մեջ և նաև միջազգային փորձում էլ, մյուս 314-րդն հոդվածն է՝ պաշտոնական կեղծիքի մասով, և իրենք երկու մասով էլ մեղադրանքը չեն ընդունում, գտնում են, որ այն անհիմն է։ «Մեղադրանքը նաեւ իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում»,-ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ Արա Բաբլոյանը ցուցմունք տվել է, նրա կողմից դրսեւորել է պատշաճ վարքագծի հնարավոր ամենաբարձր մակարդակը։

Արամ Վարդևանյանը նաև հավելեց․

«Արման Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել, որը վերաբերում էր Սահմանադրության 95-րդ հոդվածին, որով պատգամավորի լիազորությունները դադարեցվում են։ Հաղորդման մեջ նշվում էր, որ Արա Բաբլոյանի որոշմամբ Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավարել, այդ մասով մեղադրանք չի առաջադրվել եւ կարելի է պնդել, որ կա արդարացում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ