23 10 2019

Նաիրի Հունանյանն ազատ կարձակվի՞, թե՞ ոչ․ նախարարի պատասխանը

Նաիրի Հունանյանն ազատ կարձակվի՞, թե՞ ոչ․ նախարարի պատասխանը

Կառավարություն-ԱԺ հարցուապատասխանի ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքին և  հնարավոր սցենարներին։

«Առաջին սցենարն է, եթե ե՛ւ փորձաշրջանային ծառայությունը, ե՛ւ պատժի կատարման ծառայությունը դրական եզրակացություն տան։ Այդ դեպքում դատարան համապատասխան միջնորդություն կներկայացվի։ Եթե երկու կառույցներից մեկը դրական եզրակացություն տա, իսկ մյուսը՝ բացասական, ապա տվյալ հարցը, դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում, կարող է դատարանում լսվել»,- նշեց Բադասյանը՝ հավելելով, որ եթե երկու կառույցներն էլ բացասական եզրակացություն տան, ապա խնդրանքը կհամարվի մերժված։

Ինչպես նշեց նախարարը, փորձաշրջանային ծառայությունն արդեն բացասական եզրակացություն է տվել։ «Հաշվի առնելով, որ պատժի կատարման ծառայությունը կղեկավարվի նույն չափորոշիչներով, ես կարծում եմ, որ որոշումը լրիվ ակնհայտ է»,- կարծում է Բադասյանը։

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը դիմել էր վաղաժամկետ ազատ արձակվելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ