Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը՝ «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը։
Նրան վերագրվող հանցագործության նկարագրության՝ իրավաբանական բառակույտի հետեւում «անզեն աչքը» չի նկատի մի կարեւոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քր.օր 314 հոդված), որով անձը ոչ մի պարագայում չի կարող ազատազրկման ենթարկվել։ Անգամ եթե դատապարտվի դատարանի կողմից։ Ինչու՞: Որովհետեւ բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը։
Իսկ այս պարագայում անձը կարո՞ղ է իրավաչափորեն ձերբակալվել։ Իհարկե՝ ոչ։ Ու այս պայմաններում կարո՞ղ է ողջամիտ կասկած մնալ, որ ձերբակալման բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է։
Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը