Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով
1․ Ռոբերտ Քոչարյան,
2․ Ստամբուլյան կոնվենցիա։
Շուտով մենք կստանանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն առ այն, որ Ռ․ Քոչարյանին մեղսագրվող արարքը քրեականացրած նորմը իրավական որոշակիության և պաշտոնատար անձանց իրավական իմունիտետի հետ կապված խնդիրներ ունի։
Իրերի այդպիսի դասավորվածության պայմաններում ՍԴ-ն վիճարկվող քրեաիրավական դրույթը ճանաչելու է հակասահմանադրական, ինչը անցանկալի որոշում է իշխանության համար և խնդիր կա ցանկացած միջոցով մինչև նոյեմբեր ամիս ունենալ «սեփական ՍԴ»։
Ստամբուլյան կոնվենցիայի առումով ևս անհրաժեշտ է ունենալ յուրային ՍԴ, քանի որ աշխարհի փաստացի տերերի կողմից կա պարտադրանք վավերացնել այդ կոնվենցիան, որպեսզի կոնվենցիայի չվավերացման բուլղարական սինդրոմը տարածում չստանա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը