08 10 2019

Մարդու իրավունքների խախտման պատճառը Հրայր Թովմասյանն է․ իրավապաշտպան



«Եթե չլինեին պատճառները, չէր լինի նաև մարդու իրավունքների խախտում, իսկ պատճառը երկու բառից է բաղկացած՝ Հրայր Թովմասյան»,- մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի սանիկի՝ Նորայր Փանոսյանի դեմ քրեական հետապնդմանը և նրա կալանավորմանը։

Ըստ իրավապաշտպանի՝ «Նիկոլ Փաշինյանի ընտանեկան սեփականությունը հանդիսացող թերթը երբ հրապարակում էր տեղեկությունը, չէր գրում այսինչ այնինչյանի նկատմամբ գործի մասին, այլ՝ Հրայր Թովմասյանի սանիկին մեղադրանք են առաջադրելու, կալանավորելու են և դնում էին Հրայր Թովմասյանի լուսանկարը։

Ընդ որում, սա առաջին դեպքը չէ»։

Բացի այդ, Ռուբեն Մելիքյանի խոսքով, նման իրավիճակներում նման հետապնում չէր իրականացվում։

«Ողջամիտ բացատրումը Հրայր Թովմասյանի հետ կապված մեղադրանքներն են։ Ստացվում է, որ գործ ունենք հատուկ մոտեցման հետ»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ քաղաքական մոտեցումն ա այստեղ գերիշխում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ