«Հայաստանում վաղուց մարդուն չէին հետապնդել զուտ իր ընկերական կապերի համար»,- մամուլի ասուլիսում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի կալանավորմանը։
«Մեղադրանքի մեջ չեք գտնի որևէ նկարագրություն, թե ինչ է արել Փանոսյանը։ Այդ դատական ակտը վատագույն տրադիցիան է հիշեցնում մեր դատական համակարգի, երբ պարզապես մարդու անուն-ազգանունն են փոխում և կալանավորում են։ Դա դատարկ որոշում է»,- ասաց փաստաբանը։
«Քրեական գործն ամբողջությամբ դատարկություն է։ Համոզված եմ, որ այս ամենն ունի ընդամենը մեկ նպատակ՝ հաշվի առնելով, որ բոլոր նյութերում, բոլոր հարցաքննության արձանագրություններում բոլորին հարցն են տալիս, թե ինչ կապ ունի այդ տարածքի մասնավորեցման հետ Հրայր Թովմասյանը։ Միայն այդ հարցն է իրենց հետաքրքրում և ընդ որում՝ որևէ դրական պատասխան չեն ստանում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը