03 10 2019

Արմեն Մուրադյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին

Արմեն Մուրադյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։  Այս մասին նշվում է դատական տեղեկատվական համակարգում։

Արմեն Մուրադյանը առողջապահության նախարարից պահանջում է հերքել զրպարտչական արտահայտությունները և պատճառված վնասի հատուցում։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը։

Արմեն Մուրադյանն Արսեն Թորոսյանին ստախոսության մեջ էր մեղադրել ի պատասխան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ