29 09 2019

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի աջակցի հարցով մտել է խորհրդակցական սենյակ

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի աջակցի հարցով մտել է խորհրդակցական սենյակ

Սեպտեմբերի 29-ին Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը։ Փաստաբան Վահե Եփրիկյանը մեզ տեղեկացրեց, որ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այս պահին դատարանում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի մյուս աջակցի՝ Սարգիս Օհանջյանի խափանման հարցի քննարկումը։

Հիշեցնենք, որ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով  բերման են ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը։ Սակայն նրանց մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ հոդվածով։  Փաստաբան Վահե Եփրիկյանը նշել էր, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել է դատարանի նկատմամբ անհարագալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, սակայն քննչական մարմինը, հասկանաով, որ այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք ամիս կալանքն է, որոշել է ձերբակալվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի սանկցիան մինչև հինգ տարի ազատազրկում է նախատեսում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ