26 09 2019

Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի. ՍԴ–ն հաստատում է․ News.am

Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի. ՍԴ–ն հաստատում է․ News.am

News.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հարցին, թե դրանցից քանի՞սն են համարվել հարգելի, ՍԴ–ից պատասխանեցին, որ այդ նիստերով մասնակցության անհնարինության հարց չի եղել։

«Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով  առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը, այն պարագայում, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված չէին։

Այս հայտարարությանը հաջորդեցին  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, իսկ արդեն սեպտեմբերին Ազգային ժողովը շրջանառության մեջ դրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ