17 09 2019

Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել․ News.am

Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել․ News.am

NEWS.am-ը գրում է․« News.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Սպասվում է, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի սեպտեմբերի 17-ին։ Այս տեղեկությունը  NEWS.am-ը փորձեց ճշտել Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ 

Մեր տեղեկություններով, Օսիպյանը դիմումը գրել է այսօր Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո։

Նշենք, որ մամուլին հայտնի է դարձել, որ հրաժարական են տալու ուժային բոլոր կառույցների ղեկավարները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ