17 09 2019

Մաքսային հսկողությունից 10 տոննա ապրանք են թաքցրել․ ՊԵԿ

Մաքսային հսկողությունից 10 տոննա ապրանք են թաքցրել․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաև մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ  բացահայտվել է 43 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 5 կգ 600գ ափիոն, 596 գ հաշիշ, 383 գ մարիխուանա, 104գ մետամֆետամին, 29 գ հերոին, 0,8 գ կոկաին և 39գ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև  «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութով լիցքավորված էլեկտրոնային սիգարետի 32 մուշտուկ, թմրամիջոցների պարունակությամբ 536 հաբ, հոգեմետ նյութերի պարունակությամբ 4520 հաբ և 3 փամփուշտ: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցված և մաքսային կանոնների խախտմամբ հանրապետություն  ներմուծված շուրջ 10 տոննա ապրանք, 50 կգ տարբեր տեսակի դեղամիջոց և 100 բջջային հեռախոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ